ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
06.08.2022 | 12:28

Վերջերս արևմուտքում և, ինչու չէ, երբեմն նաև մեզանում, պոեզիայի նորաթուխ տեսաբանները զարգացնում են մի տեսություն, թե իբր հայրենասիրությունը հնացած զգացմունք է և վնասում է պոեզիայի համամարդկային հնչողությանը։

Բայց՝ նայած հայրենասիրություն։ Նեղ, տիրացուական, սնապարծ հայրենասիրությունը ոչ միայն պոեզիային է վնասում, այլ հենց իրեն՝ հայրենիքին, նրան պարփակելով անձուկ կեղևի մեջ՝ փակելով նրա հորիզոնը։ Քաղքենիության տարատեսակներից մեկն է դա, որ անխուսափելիորեն ճահիճ է տանում։ Բայց կա այլ կարգի հայրենասիրություն, ժողովրդի պատմական ճակատագիրն ու հիշողությունը, նրա հոգեկան կերտվածքը, նրա մշակույթի ոգին քննող ու իմաստավորող, այդ իմաստավորման լույսը ներկային գումարող , այդ լույսով գալիքի ճանապարհները տեսնող հայրենասիրություն, որ արարող է ու կենարար։ Նման հայրենասիրությամբ ներթափանցված պոեզիան չի կարող համամարդկային հնչողություն չունենալ, քանի որ չի կարող չհամընկնել տարբեր ժողովուրդների կենսափորձին, որքան էլ այլազան եղած լինեն նրանց պատմական ճակատագրերը։


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7461

Մեկնաբանություններ